[et_pb_section admin_label=”section”][et_pb_row admin_label=”Row”][et_pb_column type=”4_4″][et_pb_text admin_label=”Վերնագիր” background_layout=”light” text_orientation=”left” use_border_color=”off” border_color=”#ffffff” border_style=”solid”]

Պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը

[/et_pb_text][et_pb_gallery admin_label=”Նկարներ” gallery_ids=”1521,1520,1519,1518,1517,1516,1515″ fullwidth=”on” posts_number=”8″ show_title_and_caption=”off” show_pagination=”on” background_layout=”dark” auto=”off” hover_overlay_color=”rgba(255,255,255,0.9)” caption_all_caps=”off” use_border_color=”off” border_color=”#ffffff” border_style=”solid”] [/et_pb_gallery][et_pb_text admin_label=”Տեքստ” background_layout=”light” text_orientation=”left” use_border_color=”off” border_color=”#ffffff” border_style=”solid”]

Մայիսի 6-ին պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում:

Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:

Վայրի բնության մեջ կամ քաղաքային միջավայրում մարդկային գործունեության հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված (և/կամ վտանգ ներկայացնող) կենդանիներին զննելու է մասնագետների խումբը, որի եզրակացության հիման վրա, ըստ  անհրաժեշտության տրամադրվելու է  համապատասխան բուժօգնություն և խնամք: Դրան հաջորդելու է միջազգային ապաստարաններից կենդանիների վերադարձը վայրի բնություն:

Արդեն պատրաստ է կենտրոնի կառույցներից մեկը՝ կարանտինային կայանը, որտեղ ժամանակավորապես կտեղափոխվեն Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու երեք առյուծները:

Կենդանիներն Ուրցաձոր էին տեղափոխվել FPWC-ի և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության համակարգված գործողությունների շնորհիվ:

Կարանտինային կայանի կառուցման, ինչպես նաև առյուծների  կերակրման և խնամքի բոլոր ծախսերը հոգացել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS): Հայաստանում առյուծների համար ապահովված կարանտինային փուլին կհաջորդի ևս մեկը, այս անգամ՝ բրիտանական Manor Wildlife Park-ում: Այնուհետև առյուծները կտեղափոխվեն ժամանակակից չափորոշիչներով կառուցված՝ Peak Wildlife Park-ի ապաստարան:

Նախագծի շրջանակում FPWC-ի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, որն աամրագրում է վայրի կենդանիների միջև հնարավոր միջադեպերի կանոնակարգված, մասնագիտական կառավարման հարցում կողմերի պատրաստակամությունը: Ավելի վաղ համագործակցության հուշագիր էր ստորագրվել FPWC-ի և WVS-ի միջև: Նախագծին  իր երկարաժամկետ աջարկցությունն է հայտնել FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ կենտրոնին հատկացնելով նորագույն տեխնիկայով համալրված շտապօգնության ավտոմեքենա:

«Երբ մարդիկ սովորեն ընդունել, պահպանել բնությունը և չխանգարեն դրա ինքնակարգավորման գործընթացին՝ զգալի առաջընթաց կարձանագրվի ոչ միայն ֆաունայի և ֆլորայի, այլև` հասարակության ինքնագիտակցության մեջ: Եթե մենք այս ամենը համարենք երկրորդական՝ տխուր հետևանքներով լի երկիր կփոխանցենք ապագա սերունդներին: Պարտվողական կեցվածքը, սակայն, հատուկ չէ մեր ազգին. Մենք պետք է համարձակ լինենք, ընդունենք մարտահրավերը և շարունակենք աշխարհին ապացուցել, որ քաղաքակրթությունը դրսևորվում է ոչ թե խոսքերով, այլ ապրած կյանքով ու վարքագծով: Մենք այս տրամաբանության կողմնակից ենք»,- ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության փրկարար կենտրոնը շարունակաբար իրականացնելու է նաև տեղեկատվական և կրթական արշավներ՝ ընդդեմ վայրի կենդանիների ապօրինի շահագործման և դրա հետևանքների:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար գերատեսչական ոսկե մեդալներ շնորհեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանին և Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար: Նախարար Արամայիս Գրիգորյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնեց հուշանվեր և շնորհակալագիր՝ Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար: Շնորհակալագիր հանձնվեց նաև Ուրցաձոր գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, ապաստարանի ստեղծման աշխատանքներում նշանակալի ներդրման և ցուցաբերած աջակցության համար:

[/et_pb_text][/et_pb_column][/et_pb_row][/et_pb_section]