Կովկասյան գորշ արջերը

Լուսանկարները՝ Անդրեյ Դիդենկոյի

Ուշ ամառն ու վաղ աշունը միշտ էլ զբաղված շրջան է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, քանի որ այս ժամանակահատվածում տարածքն ամբողջովին չորանում է, և պետք է չափազանց ուշադիր լինել` հրդեհներից խուսափելու համար: Այս ամիսների մեր առաջնահերթ  անելիքն է  տարածքի ծառերը պարբերաբար ջրելը և ոռոգման համակարգի ու ջրի պոմպերի կանոնակարգված աշխատանքին հետևելը, քանի որ այս չոր եղանակին ցանկացած տեխնիկական խնդիր կարող է մեծացնել ծառերի չորացման վտանգը: Ծառերի տարածքն այժմ էլեկտրական ցանկապատով ամբողջովին պաշտպանված է կենդանիների հնարավոր ներխուժումներից: Հուսով եմ, որ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները թույլ չեն տա նապաստակներին վնասել ծառերն, ինչպես անցած ձմռանն էր:

Օգոստոս և հոկտեմբեր ամիսների ընթացքում բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Կարծում եմ, որ դրան նաև մեծապես նպաստել են Էկո-կրթական կենտրոնի կողմից առաջարկվող հարմարավետ պայմանները, ինչպես նաև Ուրցաձոր գյուղի 3 վերանորոգված և արևային տաքացուցիչներով զինված հյուրատները: Բոլորս  այս ամիսների ընթացքում շարունակում էինք ուղեկցել ապաստարանի այցելուներին քայլարշավների և ձիարշավների ընթացքում՝ հյուրերին ներկայացնելով մեր բուսական ու կենդանական աշխարհի  առանձնահատկությունները, ինչպես նաև ապաստարանում գործող անվտանգության կանոնները:

Այցելուների հետ շփումը միշտ է հաճելի, ինքներս սովորում ենք նրանցից և միաժամանակ բարելավում անգլերեն լեզվի իմացությունը: Այժմ, ինչպես երբևէ, համոզված եմ, որ էկոտուրիզմի զարգացումը կարող է էականորեն նպաստել համայնքի բնակիչների եկամտի ավելացմանը:

Նախորդ ամսվա մեր այցելուներից մեկը Հայաստանի ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն էր, ով արդեն հասցրել է դառնալ ապաստարանի մշտական այցելու: Իր առաջին այցի ընթացքում նրան հաջողվել էր նկատել մայր արջի՝ 2 քոթոթների հետ և լուսանկարել նրանց: Հետագայում նա այդ նկարները հրապարակեց սոցիալական ցանցերի իր էջերում՝ ոգևորությամբ կիսելով տպավորություններն ու պատմելով  ապաստարանում իր փորձի մասին:

Նրա խորհրդով բազմաթիվ այցելուներ են եկել ապաստարան: Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում ապաստարանի այցելուների թիվն ավելի կմեծանա, և կավելանա բնության ու կենսաբազմազանության պահպանման կարևորությունը գիտակցող մարդկանց շրջանակը:

16.12.2014
Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյան

Ավագ անտառապահ