Անտառապահի օրագիր

Սողունները և չղջիկներով բնակեցված քարանձավը

Սողունները և չղջիկներով բնակեցված քարանձավը Ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է մինչև 45C-ի, ակտիվանում են նաև միջատները, սարդերը և օձերը, իսկ սողունները դուրս են գալիս իրենց բներից: Օձերը չափազանց ակտիվ էին այս ամառ. տարածքում հանդիպող հայկական իժը (Montivipera raddei) կծել էր հղի ձիուն, որը 4 օր անց պատրաստվում էր ծննդաբերել. ցավոք, չհաջողվեց փրկել ո՛չ մորը, ո՛չ…

Պահպանել տարածքն ու հսկել վայրի բնությունը

Պահպանել տարածքն ու հսկել վայրի բնությունը Ուշ ամառն ու վաղ աշունը միշտ էլ զբաղված շրջան է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, քանի որ այս ժամանակահատվածում տարածքն ամբողջովին չորանում է, և պետք է չափազանց ուշադիր լինել` հրդեհներից խուսափելու համար: Այս ամիսների մեր առաջնահերթ  անելիքն է  տարածքի ծառերը պարբերաբար ջրելը և ոռոգման համակարգի ու ջրի պոմպերի կանոնակարգված աշխատանքին հետևելը,…

ԿԿԱ հաշվետվություն

ԿԿԱ հաշվետվություն Շուտով գարուն է, և տաք եղանակների վերադառնալուն պես կյանքը նոր շունչ է առնում նաև ԿԿԱ-ը: 2011/2012 - ի ձմեռն աչքի ընկավ սովորականից ցածր ջերմաստիճանով, ձյան առատ տեղումներով, ինչը խոչնդոտում էր մեր ամենօրյա աշխատանքին, քանի որ ԿԿԱ որոշ հատվածներ դարձել էին անանցանելի՝ թե՛ ամենագնացների, թև՛ ձիերի համար: Գարնանամուտը նշանավորվեց մի հրաշալի անակնկալով. մարտ ամսվա…

Հայաստանի վայրի բնության պահապանը

Հայաստանի վայրի բնության պահապանը Գոռ Հովհաննիսյանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ է: «Ես ապրում եմ Ուրցաձոր գյուղում: Գյուղից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ավտոմեքենայով հասնում եմ 10 րոպեում: Աշխատանքս սովորաբար սկսվում է ժամը 08:00-ին, իսկ երբեմն ավելի վաղ` կախված տվյալ օրվա աշխատանքի ծավալից: Երբեմն աշխատանքս ավարտում եմ վաղ կեսօրին, հաճախ աշխատում եմ մինչև կեսգիշեր, երբեմն էլ` գիշերում եմ…

Հովազը դեռ տարածքում է

Հովազը դեռ տարածքում է Մարտ ամիսն էր: Խստաշունչ ձմռանից հետո (մինչև -27C ցուրտ և ոչ մի տեսանյութ` նախորդ տարվա աշնանից ի վեր), հովազի բարեկեցությամբ մտահոգված, բարձրացա լեռը` թակարդ տեսախցիկ տեղադրելու համար, երբ հանկարծ թարմ ձյան վրա նկատեցի հովազի ոտնահետքեր: Ակնհայտ էր, որ կենդանին դեռ ապաստարանում է` ողջ ու առողջ, և դա արդեն հիանալի նորություն էր:…

ԿԿԱ վայրի բնությունը

ԿԿԱ վայրի բնությունը Սովորական աշխատանքային օր էր: Երբ սկսեցինք մեր շրջայցը, եղանակը  շատ պարզ էր, արևոտ, բայց արդեն փոքր-ինչ զով: Շրջայցը սկսեցինք ապաստարանի այն տարածքում, որտեղ տեղադրված են ամենից շատ թակարդ-տեսախցիկներ. սկսած 2012 թ-ի մարտ ամսից Կովկասյան հովազն ընտրել է այս տարածքը` որպես իր բնակատեղի, և մինչ այդ պահը տեսախցիկները 2 անգամ արձանագրել էին կենդանուն,…

Կովկասյան գորշ արջերը

Կովկասյան գորշ արջերը Լուսանկարները՝ Անդրեյ Դիդենկոյի Ուշ ամառն ու վաղ աշունը միշտ էլ զբաղված շրջան է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, քանի որ այս ժամանակահատվածում տարածքն ամբողջովին չորանում է, և պետք է չափազանց ուշադիր լինել` հրդեհներից խուսափելու համար: Այս ամիսների մեր առաջնահերթ  անելիքն է  տարածքի ծառերը պարբերաբար ջրելը և ոռոգման համակարգի ու ջրի պոմպերի կանոնակարգված աշխատանքին հետևելը,…