ԿԿԱ-ում կստեղծվի անտառայգի

«Բնության պահպանության և համայնքային առավելությունները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում» նախագծի շրջանակում FPWC-ն ապրիլի 3-ին ծառատունկ իրականացրեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Ծրագրի հիմնական բաղադրիչն ապաստարանում անտառայգու ստեղծումն է: Անտառայգու, կամ ուտելի անտառի գաղափարը հիմնված է ագրո-անտառաբուծության դասական սկզբունքների վրա:

Անտառայգիները նմանակում են բնական էկոհամակարգերի կառուցվածքն ու գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ բնականին մոտ միջավայր:

Հետագայում, անհրաժեշտ արդյունքների ձեռքբերմանը զուգընթաց, անտառայգու այս մոդելը կինտեգրվի նաև այլ համայնքներում, ինչի շնորհիվ ծրագրի շահառուները  կկարողանան ստեղծել իրենց սեփական ուտելի անտառներն և մատակարարել թարմ օրգանական մթերք:
Նախագիծը ֆինանսավորվում է հոլանդական Otterfund հիմնադրամի կողմից: