Պահպանել տարածքն ու հսկել վայրի բնությունը

Ուշ ամառն ու վաղ աշունը միշտ էլ զբաղված շրջան է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, քանի որ այս ժամանակահատվածում տարածքն ամբողջովին չորանում է, և պետք է չափազանց ուշադիր լինել` հրդեհներից խուսափելու համար: Այս ամիսների մեր առաջնահերթ  անելիքն է  տարածքի ծառերը պարբերաբար ջրելը և ոռոգման համակարգի ու ջրի պոմպերի կանոնակարգված աշխատանքին հետևելը, քանի որ այս չոր եղանակին ցանկացած տեխնիկական խնդիր կարող է մեծացնել ծառերի չորացման վտանգը: Ծառերի տարածքն այժմ էլեկտրական ցանկապատով ամբողջովին պաշտպանված է կենդանիների հնարավոր ներխուժումներից: Հուսով եմ, որ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները թույլ չեն տա նապաստակներին վնասել ծառերն, ինչպես անցած ձմռանն էր:

Օգոստոս և հոկտեմբեր ամիսների ընթացքում բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Կարծում եմ, որ դրան նաև մեծապես նպաստել են Էկո-կրթական կենտրոնի կողմից առաջարկվող հարմարավետ պայմանները, ինչպես նաև Ուրցաձոր գյուղի 3 վերանորոգված և արևային տաքացուցիչներով զինված հյուրատները: Բոլորս  այս ամիսների ընթացքում շարունակում էինք ուղեկցել ապաստարանի այցելուներին քայլարշավների և ձիարշավների ընթացքում՝ հյուրերին ներկայացնելով մեր բուսական ու կենդանական աշխարհի  առանձնահատկությունները, ինչպես նաև ապաստարանում գործող անվտանգության կանոնները:

Պահպանել տարածքն ու հսկել վայրի բնությունը

2013/2014 թվականի ձմեռը հարավկովկասյան տարածաշրջանին բերեց ցածր ջերմաստիճան և տեղումներ ձյան տեսքով: Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասնում էր 1 մետրի, իսկ ավելի բարձրադիր շրջաններում, որտեղ քամու ուժգնությունն ավելի մեծ էր՝ 3 մետրի: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում գրանցվեց ջերմաստիճանի մինչև -27ºC անկում, ինչը սպասվածից ցածր էր: Ապաստարանի որոշ հատվածներ անանցանելի էին թե՛ ավտոմեքենայով, թե՛ ձիով: Մառախուղի պատճառով դժվար էր նաև նկատել կենդանիներին:

Դիտարկումները

2012 թվականին` զուգավորման շրջանում, մենք արձանագրել էինք բեզոարյան այծերի 23 առանձնյակից կազմված խումբ, իսկ 2013 թվականի նոյեմբերի վերջին արձանագրեցինք 40 առանձնյակից բաղկացած այծերի խումբ` հսկա բեզոարյան այծի գլխավորությամբ: Բեզոարյան այծերն այժմ այնքան համարձակ են  դարձել, որ իջնում են մինչև գետ. հիմա նրանց կարելի է հանդիպել անտառապահների կայանից ընդամենը 500-1500 մետր հեռավորության վրա: Հատկապես վաղ առավոտյան և երեկոյան ժամերին, հաճախ կարելի է հանդիպել Դահնակ և Խոսրովասար լեռների մոտ արածող բեզոարյան այծերի:

Տարվա ընթացքում ապաստարանում բազմաթիվ արու բեզոարյան այծեր նշմարվեցին: Գայլերը նույնպես սկսեցին հաճախ հանդիպել. նրանցից մեկը նույնիսկ հարձակվել էր գյուղի ընտանի կենդանիներից մեկի վրա: Եվս մեկ անակնկալ էր սպասում մեզ հունվարի սկզբին, երբ երևան եկավ քաղցած նապաստակների մի ամբողջ խումբ: Դեռ երբեք ձմռանը անտառապահների կայանին այդքան մոտ չէի հանդիպել այդքան նապաստակների: Հավանաբար նրանց գրավել էին նոր տնկիները, քանի որ տարածքում այլ երիտասարդ ծառեր չկան:

Ձմռան ընթացքում մեզ չի հաջողվել նշմարել Կովկասյան հովազին, թեև թակարդ-տեսախցիկը արձանագրել էր կենդանուն նոյեմբերի 8-ին: Հաշվետու ժամանակաշրջանում թռչուններից ապաստարանում նշմարվել են քարարծիվ (Aquila chrysaetos), սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus), սև անգղ (Aegypius monachus) և բազմաթիվ քարակաքավներ (Alectoris chukar), hանդիպել է նաև մոխրագույն կաքավ (Perdix perdix):

27.06.2014
Մանուկ Մանուկյան

Մանուկ Մանուկյան

Անտառապահ