Անհետացման վտանգի տակ գտնվող բազմաթիվ կենդանատեսակներ նկարահանվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից մասնավոր պահպանվող տարածքում:

Ապաստարանի տեսախցիկները  վայրի բնությունը հասանելի են դարձնում: Դրանք ոչ միայն մոտեցնում են մեզ բնությանը՝ ուղիղ անցում ապահովելով դեպի հեռու լեռներ, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, որսագողությունը, մեծացնում անվտանգությունը տվյալ տարածքում: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների կողմից հմտորեն օգտագործվող թակարդ տեսակցիկների շնորհիվ պահպանվող տարածքներում բազմիցս նկարահանվել է հայոց լեռների արքան՝ առաջավորասիական հովազը։

Հովազը դարձել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի մշատական բնակիչը, ինչը վկայում է իրականացված աշխատանքի արդյունավետության մասին։

Բացի այդ, 2019թ․-ին CWR անտառապահ Բորիս Վանյանի կողմից արված լուսանկարն արժանացավ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի հավանությանը՝ հայտնվելով «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամի դարձերեսին։

Կովկասյան հովազի տվյալ առանձնյակը նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տարածքը մասնավոր կերպով պահպանվում է FPWC կողմից դեռևս 2011թ․-ից։ Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության արդյունքում կովկասյան հովազը վերադարձավ ու հաստատվեց Վայոց ձորի մարզում։ Նմանատիպ դեպքերը մասնավոր կերպով պահպանվող տարածքների արդյունավետությունն ապացուցող լավագույն ցուցանիշն են։

Առաջավորասիական հովազը  գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: