Հայաստանի վայրի բնության պահապանը

Գոռ Հովհաննիսյանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ է:

«Ես ապրում եմ Ուրցաձոր գյուղում: Գյուղից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան ավտոմեքենայով հասնում եմ 10 րոպեում: Աշխատանքս սովորաբար սկսվում է ժամը 08:00-ին, իսկ երբեմն ավելի վաղ` կախված տվյալ օրվա աշխատանքի ծավալից: Երբեմն աշխատանքս ավարտում եմ վաղ կեսօրին, հաճախ աշխատում եմ մինչև կեսգիշեր, երբեմն էլ` գիշերում եմ այստեղ:

Աշխատանքի բերումով բավականին շատ եմ մեքենա վարում, տարածքը հսկելու համար սա անհրաժեշտ է: Օրվա ընթացքում այնքան էլ շատ չեմ քայլում, քանի որ վերահսկողությունը հիմնականում իրականացվում է կամ մեքենայով կամ ձիով, թեև եղել են դեպքեր, երբ քայլել եմ շուրջ 10 կմ: Ես հսկում եմ տարածքի կենդանական աշխարհը, օգնում եմ տեղադրել և ստուգել թակարդ-տեսախցիկները: Հեռադիտակների և տեսախցիկների օգնությամբ մենք արդեն արձանագրել ենք բեզոարյան այծերի, վայրի վարազների, աղվեսների, արծիվների և անգղերի:

Տարածքում շատ են գիհիներն ու վայրի տանձենիները: Կան նաև թփերի և դեղաբույսերի շատ տեսակներ: Տարվա ընթացքում չորս եղանակներն էլ հստակ են արտահայտված. շոգ և չոր ամառ՝ 35° C ջերմաստիճանով (իսկ տարածքի ցածրադիր հատվածներում՝ անգամ ավելի բարձր), ձմռանն այստեղ տեղացած ձյան շերտի բարձրությունը հասնում է 40սմ–ի: Ավելի քան 1600մ-ի վրա ձյան բարձրությունը կարող է նույնիսկ թույլ չտալ հսկել տարածքն ավտոմեքենայով:

Ինձ համար շատ կարևոր է բոլորին ծանոթացնել Հայաստանի վայրի բնության գեղեցկությանն ու յուրահատկությանը: Այցելուներն իսկապես գնահատում են այս բազմազանությունը: Կան երկրներ, որոնք հայտնի են միայն 1 հետաքրքիր բույսով կամ կենդանատեսակով, իսկ այստեղ ամեն խոտ, ամեն ծառ ու կենդանի յուրահատուկ է:

Մենք ունենք արշավներ բոլոր այցելուների համար: Կախված նախասիրությունից՝  այստեղ կարող են դիտել թռչունների, վայելել հետիոտն և հեծյալ արշավներ: 1990 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով մարդիկ սկսեցին ապօրինի ծառահատումներ կատարել, վայրի ու եզակի կենդանատեսակեր որսալ, աղբը նետել ուր պատահի: Թեև այժմ իրավիճակը փոքր-ինչ լավատեսական է` ինձ համար շատ կարևոր է բոլոր մեր այցելուներին (գյուղացիներին, զբոսաշրջիկներին, մեր Էկո-ակումբի սաներին) ցույց տալ, թե որքան խոցելի է դարձել մեր բնությունը և որքան կարևոր է անհապաղ փոխել բնության հանդեպ մեր վերաբերմունքը, եթե դեռ ուզում ենք փրկել այն»:

01.07.2014
Գոռ Հովհաննիսյան

Գոռ Հովհաննիսյան

Ավագ անտառապահ